Լրահոս
Օրվա լրահոսը

Tribunainfo.az. «Ադրբեջանի և Հայաստանի պատգամավորները համատեղ քայլ են կատարել Ղարաբաղի, Բաքվում դատվող անջատողականների և Ղարաբաղում մշակութային ժառանգության հարցի վերաբերյալ»

Հուլիս 02,2025 17:37

Թուրքագետ Մելինէ Անումեանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները խանդավառությամբ գրում են, թե իրենց պատմության մեջ աննախադեպ քայլ է կատարվել ՔՊ-ական հայ պատգամավորների կողմից։

Մասնավորապես Tribunainfo.az լրատվական կայքն իր հրապարակման մեջ անդրադարձել է ԵԱՀԿ ԽՎ-ում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի նախաձեռնությանը, որը հանդես էր եկել ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում փոփոխության առաջարկով։

Լիլիթ Գալստյանն առաջարկում էր «արձանագրել ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ-ի հակամարտություն հասկացությունը, Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը», ինչպես նաև՝ «պահանջում, որ մինչև գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելություն ուղարկվի Բաքու՝ մշտադիտարկելու հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց պահման պայմանները և դատական գործընթացները»։

Թուրքագետը հրապարակել է ադրբեջանական կայքի անդրադարձի թարգմանությունը:

«Ադրբեջանի հետ կապված չտեսնված քայլ հայ պատգամավորներից

Պորտուգալիայում կայացած ԵԱՀԿ ԽՎ նիստում տարօրինակ միջադեպ է տեղի ունեցել։

Ինչպես հաղորդում է Tribunainfo.az-ը, միջոցառմանը մասնակցող Ադրբեջանի և Հայաստանի պատգամավորները համատեղ քայլ են կատարել Ղարաբաղի, Բաքվում դատվող անջատողականների և Ղարաբաղում մշակութային ժառանգության հարցի վերաբերյալ։

Այսպես, հանդիպմանը մասնակցած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը պատրաստել է Բաքվում դատվող անջատողականների, Ղարաբաղում «հայկական մշակութային ժառանգության» վիճակի, ինչպես նաև Ղարաբաղից արտագաղթածների վերաբերյալ բանաձևի նախագիծ և փորձել է այն քվեարկության դնել։ Սակայն առաջին հարվածը նա ստացել է իր հայ գործընկերներից. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները մերժել են իմ պատրաստած բանաձևի նախագիծը և չեն աջակցել դրան։ Հետագայում ես իմացա, որ նրանք փոխըմբռնման և համաձայնության են եկել Ադրբեջանի պատգամավորների հետ»։

Ֆերդա Ուղուր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031