«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
2025 թ. հուլիսի 2-ին Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ փոխնախարար Արազ Ազիմովը բողոք է հայտնել Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ, որոնք վնասում են երկկողմ հարաբերություններին, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հաղորդագրության մեջ նշված է․ «Բաքուն անհանգստություն է հայտնել Եկատերինբուրգում իրականացված ոստիկանական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել։ Ադրբեջանը Ռուսաստանի բացատրությունները համարում է անհիմն, քանի որ դրանք հակասում են բռնության հետքերի առկայությանը և փորձաքննության եզրակացությանը։ Նաև դատապարտվել են ազգային անհանդուրժողականության դրսևորումները ռուսական լրատվամիջոցներում։
Ակնկալվում է օբյեկտիվ քննություն և մեղավորների պատասխանատվության ենթարկում։ Հայտարարվել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի հանդիսանում Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն։
Կարդացեք նաև
Ադրբեջանը մերժել է «Sputnik Ադրբեջան»-ի վերաբերյալ արտահայտված դժգոհությունները և հիշեցրել է AZAL ավիաընկերության ինքնաթիռի խոցման դեպքից հետո Ռուսաստանի անգործության մասին։
Բաքուն պահանջել է իրականացրել լիարժեք հետաքննություն, փոխհատուցել տուժածներին և դադարեցնել ապատեղեկատվական քարոզարշավը։
Նշվել է նաև, որ ռուս քաղաքական գործիչների և լրատվամիջոցների՝ Ադրբեջանի ինքնիշխանությունը կասկածի տակ առնող հայտարարությունները էլ ավելի են սրում իրավիճակը։
Ռուսաստանին կոչ է արվել միջոցներ ձեռնարկել լարվածության նվազեցման և վստահության վերականգնման ուղղությամբ»։
Իմ կողմից հավելեմ, որ Ադրբեջանում երբեք խոշտանգումների հետ կապված քրեական գործ չեն հարուցում։ Եկատերինբուրգում տեղի ունեցածից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը առաջին անգամ քրեական գործ է հարուցել «ռուսաստանցի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից երկրի երկու քաղաքացիների դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Բայց իրենց իշխանությունների կողմից սեփական քաղաքացիներին ամենադաժան խոշտանգումների ենթարկելու բազմաթիվ փաստերը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը երբեք չի նկատել: