Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է. Արթուր Սաքունց

Հուլիս 02,2025 23:40

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է.

«Բողոքի ցույցերին, հավաքներին մասնակցելու համար մարդուն աշխատանքից ազատելու սպառնալիքը մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:

Մարդուն իր կամքին հակառակ հավաքներին, բողոքի ցույցերին մասնակցելու հարկադրելը՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով, մարդու իրավունքի կոպտագույն խախտում է:

Մարդու իրավունքի մի կոպտագույն խախտումը մարդու իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտման սպառնալիքով ոչ թե վերացնում է մարդու իրավունքի կոպտագույն խախտումը, այլ բազմապատկում է խախտումների քանակը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031