1933 թվականի փետրվարին՝ Ռայխստագի հրդեհից հետո Գերմանիայի կանցլեր (վարչապետ) Ադոլֆ Հիտլերը պարտադրեց այն ժամանակվա նախագահ Հինդենբուրգին հրամանագիր ստորագրել խոսքի, մամուլի, հավաքների եւ մասնավոր կյանքի ազատությունները սահմանափակելու մասին: Նույն թվականի մարտին նախագահի հրամանագրով թույլատրվեց, որ նացիստների կառավարությունն օրենքներ ընդունի առանց խորհրդարանի: Հուլիսին արգելվեցին բոլոր կուսակցությունները, բացի նացիոնալ-սոցիալիստականից: Երեք դեպքում էլ հիմնավորումը հետեւյալն էր՝ «ժողովրդին եւ պետությունը պաշտպանելու համար»:
Բաց, անթաքույց բռնապետական հակումների տեսանկյունից Հայաստանի ներկայիս վարչապետին դժվար է համեմատել ժամանակակից որեւէ ղեկավարի հետ: Օրինակ, ենթադրում եմ, որ Լուկաշենկոն, Պուտինը կամ Մադուրոն բացեիբաց չեն սպառնա որեւէ հիմնարկի աշխատակիցներին, թե նրանք կազատվեն աշխատանքից, եթե անցանկալի քաղաքական ակտիվություն ցուցաբերեն: Իհարկե, նրանք իրականում այդպես էլ կանեն, ավելի ճիշտ՝ կստիպեն, որ սեփականատերը դա անի, բայց հրապարակավ չեն հոխորտա: (Ի դեպ, հետաքրքիր մի փաստ՝ Մադուրոյին կամ Պուտինին Արեւմուտքում ոչ ոք չի ծափահարում, իսկ Փաշինյանին ծափահարողներ կան):
Ժամանակակից բռնապետություններում, իհարկե, լայնորեն կիրառվում է քաղաքական դրդապատճառներով սեփականության վերաբաշխումը: Բայց դրա մասին հայտարարել հենց այն պահին, երբ սեփականատերը համարձակվել է ասել, որ պաշտպանելու է իր եկեղեցին՝ դա, իհարկե, զուտ հայկական յուրահատկություն է:
…1938 թվականին ստալինյան НКВД-ի գործակալների կողմից սպանվեց Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսը: Խորհրդային իշխանությունը, սակայն, դա ներկայացրել էր իբրեւ ինքնասպանություն: Ստալինի մտքով չէր անցնում НКВД-ի զորք ուղարկել Մայր Աթոռ: Ոչ թե այն պատճառով, որ նա շատ բարի էր: Պարզապես ավելի խելացի էր, քան ոմանք՝ մտածում էր ոչ միայն այդ պահին «վրեժխնդրության կայֆ» ստանալու, այլեւ հետագայում արդյունավետ կառավարում իրականացնելու մասին:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այլասերված գլոբալիստները մեր պետությունն ու ժողովրդին որպես փորձադաշտ են օգտագործում, եթե նրանց էքսպերիմենտը ՝դրական՝ արդյունք է տալիս, այդ փորձը տարածում են մյուս պետությունների ու ժողովուրդների վրա, ինչպես Սերբսկայա Կրաինային ճզմելու ՝հաջողված՝ փորձը կիրառեցին Արցախի վրա: Այսօրվա պետական ծառայողներն ու օլիգարխները դրածոներն են այդ այլասերված գլոբալիստների, սրանց նպատակն է ոչնչացնել իրենց մրցակցին՝ նորմալ գլոբալիստներին, վերջիններս նորմալ պետությունների նորմալ վերպետական կառույցներն են, օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եւրոմիությունը: Ռուսաստանին քսի տվեցին Ուկրաինայի վրա, որ հանկարծակի վերպետական Սլավոնական Միություն չկազմեն Բելոռուսի հետ միասին: Դրածո պետական ծառայողներն ու դրածո օլիգարխները մի շահ ունեն, այն է՝ ժողովուրդներին ու նրանց պետություններին ճզմել ու վերացնել: Մեր այսօրվա ՀԷՑի օրինակը ինչի՞ մասին է. կոնֆլիկտ են ստեղծում ՀԷՑի շուրջ, իսկ ՀԷՑը դա էլեկտրաէներգիան է, հետո կոնֆլիկտի արդյունքում կվնասեն կամ պարզապես կանջատեն հոսանքը ամբողջ պետությունում ոչ միայն օրերով, այլեւ ամիսներով, իսկ առանց հոսանքի տնտեսությունը արագ կքայքայվի, ժողովուրդը տրամաբանորեն կթողնի երկիրն ու կգնա եւ պետությունից բան չի մնա: Երբ սա հաջողությամբ իրականացվի, նմանապես հոսանքը կանջատեն մյուս երկրներում եւ պետությունները նմանապես կվերացնեն: Մեր ժողովրդին հերթական անգամ օգտագործում են լաբորատոր փորձանմուշի տեղ, քանի դեռ սուբյեկտ չենք:
Մենք հայկական ազգանուններով մեր պետական ծառայողներին, հայկական ազգանուններով մեր օլիգարխներին համարում ենք մերը, սա մեծ սխալ է, նրանք, իմ կարծիքով, այլասերված գլոբալիստների հատուկ ծառայությունների գործակալներ են: Այսօր ինքնուրույն սուբյեկտ պետություն չկա, բոլորն էլ օբյեկտ են, սրանք չունեն պետական կամ ազգային շահեր: Սրանք իրենց այլասերված գլոբալիստների հետ բարիկադի մի կողմում են, իսկ ժողովուրդներն ու նորմալ պետական ու վերպետական կառույցները բարիկադի մյուս կողմում են: Թշնամուց չեն բողոքում եւ երբ մեր նույնիսկ փորձառու քաղաքական գործիչները մեղադրում են հայերեն խոսող հայկական ազգանուններով դրածո գործակալներին, ովքեր ծառայում են այլասերված գլոբալիստներին, նրանք միամտաբար դրածոներին համարում են վատը, բայց մերը: Այդ դրածոները միայն հրաման կատարողներ են, սրանք սուբյեկտ չեն, որ սեփական լավ կամ վատ որոշումներն ընդունեն:
Մե՛նք պե՛տք է դառնա՛նք սուբյե՛կտ: Եթե հարկ տալը լիներ ժողովրդավարական կամավոր՝ այդ օրն էլ կգա, եթե ոչինչ չանենք, ապա կվերանան բանակը, ԱԱԾ վերջում պետությունն ընդհանրապես, իսկ բռնատիրական հարկադրական հարկերով կարելի ունենալ եւ բանակ եւ հետախուզություն եւ պետություն եւ այլն:
Ինչպե՞ս դառնալ սուբյեկտ: Օրինակ, շենքի շքամուտքի բնակիչները գողերին ու բոմժերին չգայթակղելու համար որոշում են դոմոֆոն դնել իրենց շքամուտքում, որոշումը պետք է ընդունվի միաձայն, այլ ոչ թե մեծամասնության սկզբունքով, գնացեք, քաղաքակիրթ ձեւով համոզեք, ով դեմ է դրան: Այո, բոլորս էլ դրանից հետո ամեն ամիս պետք է վճարենք դրա դիմաց, բայց դա մե՛ր որոշումն է: Մենք՝ շենքի շքամուտքի բնակիչներս դրանով դառնում ենք սուբյեկտ: Եթե շենքին պատկանող դիմացի այգին ուզում են վերացնել, շենքի բոլոր բնակիչները միաձայն որոշում են կայացնում դիմել մասնավոր ռազմական կազմակերպությանը պաշտպանել իրենց այգին, բնական է, դրա դիմաց ամեն ամիս շենքի բոլոր բնակիչները պետք է վճարեն: Մենք պետությանը հարկ ենք վճարում, ով պետք է մեզ պաշտպանի անօրինականությունից, եթե ընտրում ենք նորմալ պետական ծառայողներին: Ինչո՞ւ ենք մենք ժողովրդի մեծամասնությամբ հազիվ ծայրը ծայրին հասցնում, որ սուբյեկտին հարիր ՝ավելորդ՝ վճարումներ չանենք, որ միայն մեր սեփական դարդով տապակվենք: Ինչո՞ւ են միջին խավը վերացնում աշխարհով մեկ, որովհետեւ սա միակ խավն է, ով ուզում է եւ կարող է դառնալ սուբյեկտ: Ներողություն, շատ գրեցի: