«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թ. հուլիսի 20-26-ը նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում անցկացնել «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գնումների կայքի՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին միջոցառման անցկացման ծառայությունների համար հատկացվել է 200 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ նշված հիմնադրամի միջեւ։
Մինչդեռ Վարդենիսում 200 մլն դրամով կարելի էր ունենալ, օրինակ, տրանսպորտ` գյուղից-համայնք երթուղիով, կարելի էր ապահովել ջեռուցում բազմաթիվ գյուղերում, եւ շատ այլ կենսական հարցեր կարող էին լուծվել, սակայն Կառավարությունը 6 օրվա համար որոշել է 520 հազար ԱՄՆ դոլար ծախսել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։