Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 03,2025 11:40

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան:

Արդեն մեռելներին են գերեզմաններից հանում` ցուցմունքներ գրել տալիս ու էլի հետ ճանապարհում:

Իշխանության քարոզչությանը հարուստ նյութեր մատակարարելու համար, յուրաքանչյուր գործի հիմքում տարբեր չարչարկված ձևակերպումներ են դնում, որպեսզի հետագայում թանկով ծախեն հասարակության վրա:

Հ.Գ. Զարմանալիորեն մի քանի ամիս առաջ, ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա, թե բա` ինչի՞ չեն նստացնում Սերժ Սարգսյանին, ինչի քրեական գործերն առաջ չեն գնում: Դե իշխանությունն էլ անհաղորդ չմնաց այդ հորդորներին, համագործակցությունը համատեղ ջանքերով կայացվեց:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031