«Արծվիկ Մինասյանը եւ իր գործընկերներն անընդհատ բերում են Վազգեն Մանուկյաններին, Վազգեն Գալստանյաններին, ասում են՝ ժողովուրդ ջան, դուք ընտրություն անելու իրավունք չունեք, հիմա իշխանությունը կփոխանցեք Վազգեն Մանուկյանին, Վազգեն Գալստանյանին, էն մյուսին: Բայց հենց հարցը ՀԷՑ-ին է վերաբերվում, պարզվում է՝ ՀՀ ժողովուրդն արդեն սուբյեկտ է»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«ՀԷՑ-ի հետ կապված, նորից եմ ասում, այդ մարդն ասում է՝ թքած ունեմ հայկական ՀԷՑ-երի վրա։ Ես հասկանում եմ, որ ինչ-որ մարդիկ ակնկալիք ունեն, ասում են՝ դե Սամվել Կարապետյանը մի օր դուրս կգա, կեթանք, կասենք՝ մենք եկել, ըտեղ կանգնել էինք, մի երկու կոպեկ փող տուր, էսինչ-էնինչ հարցին օգնի, մեկին կկանչի մի երգ ավելի կերգի, մի երգ պակաս կերգի։ Չի լինելու ըտենց, ամոթ է, դա բոլորը հասկանում են»,-շարունակեց նա։
Ապա պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ո՞վ է վճարելու այս գործարքի հետեւանքով Հայաստանի քաղաքացիների ավելացող գումարների դիմաց, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դուք եք տալու, Սեյրան Օհանյանն է տալու, Ռոբերտ Քոչարյանն է տալու։ Կոպեկ առ կոպեկ հետ եք տալու եւ վերադարձնելու եք ՀՀ ժողովրդին։ Ես բան չունեմ հետ տալու, եթե ինչ-որ բան էլ տամ՝ բան փոխի, շատ լավ կլինի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Մինչ այդ, Ալեն Սիմոնյանը Ագնեսա Խամոյանին էր սաստել՝ ասելով, թե Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ թքած ունի ՀԷՑ-երի վրա, ինքն ինչո՞ւ թքած չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Այս փոփոխություններով նախատեսվում է ՀԷՑ-ի պետականացում։ Նախագիծը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ։
Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ սեփականության խլման գործընթացը բոլորին է հասնելու․ «Էներգետիկ համակարգում գործող բոլոր սուբյեկտները հարվածի տակ են գտնվելու եւ սեփականության այս խլման գործընթացը հասնելու է բոլորին»։ Նա հեգնանքով առաջարկեց՝ Հայաստանում բոլոր օլիգարխների սեփականությունը պետականացնել՝ սկսելով ԱԺ դահլիճում նստածներից․ «Ռոսիա մոլ»-ից սկսած բոլորը դարձրեք պետական։ Դե դարձրեք։ «Վիվառոները» դարձրեք պետական»։ Նա պնդում է՝ այս եւ այլ հարցերը ապացուցում են, որ տվյալ պարագայում գործ ունենք քաղաքական հետապնդման հետ եւ տնտեսության թիրախային հարձակման։
«Սա պետության վերադարձնել չի եւ դուք ՀՀ-ն չեք»,- ասաց նա՝ հեգնելով, որ իշխանությունները մտածում են ՀԷՑ-ում նշանակել մի մարդու, որը վերից վար համակարգում կնշանակի իրենց ցանկալի մարդկանց, դա համարում են պետականացում։
Մանրամասները՝ տեսանյութում
Խմբակցության անունից իր ելույթում ՔՊ-ական Հայկ Կոնջորյանն ընդդիմադիրներին խորհուրդ տվեց․ «Էդքան խորը մի մտեք Սամվել Կարապետյանի քսակի մեջ, դա ոչ մի բանի չի հանգեցնելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Բագրատի բախտը չբերեց, չկարողացավ գյուլլեր ՀՀ քաղաքացիներին, Կալուգայի Սամոյի բախտը չբերեց, քանի որ սխալ տեղ էր եկել ու սխալ բան էր ասում, չի բերել ընդդիմության բախտը ու չի բերելու, ու չի բերելու բոլոր նրանց բախտը, ովքեր կշշկռվեն ու ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին կփորձեն վնաս տալ, կամ չեն թողնի զարգանալ», – սա էլ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կարծիքն է։ Դիմելով ՀԷՑ-ի աշխատակիցներին՝ նա ասաց. «Տղերք, ով ձեզ կասի՝ էկեք գնանք միտինգ ու ձեզ կստիպի, բոլորդ գիտեք՝ ինձ ոնց գտնել, մի հատ զանգում եք ու բոլորի տիրոջ հերն անիծում ենք»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ պատասխանելով ՔՊ-ականների մեղադրանքներին՝ ասաց, այո, գնացել է Սամվել Կարապետյանի տան մոտ, երբ ապօրինի խուզարկություն էր տեղի ունենում այնտեղ եւ, առհասարակ, 2008-ից, ինքն այնտեղ է, որտեղ ՀՀ քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են․ «Պարոն Ջհանգիրյանի տան մոտ էլ եմ գնացել․․․ ժամանակը չի հերիքի, որ թվարկեմ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նկարը՝ Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ