Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պատասխան, Հայաստանը հայ-թուրքական անցակետը պետք է անվանակոչի հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անունով. Արման Բաբաջանյան

Հուլիս 03,2025 13:47

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ կուսակցության» 28 պատգամավորները երկրի խորհրդարանում շրջանառության մեջ են դրել մի օրինագիծ, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող «Ալիջան» թուրքական անցակետը վերանվանվել Թալեաթ փաշայի անունով։

Ի պատասխան, Հայաստանը հայ-թուրքական անցակետը պետք է անվանակոչի հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անունով, որը 1921 թվականին Բեռլինում «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարեց Թալեաթ փաշային և գերմանական դատարանում ճանաչվեց անպարտ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031