Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում տներից մեկում հրդեհի հետևանքով երեք զոհերից երկուսը կանայք են՝ ծնված 1967թ․, մեկը՝ 1 տարեկան տղա երեխա։ Այս մասին հայտնում են «Փաստինֆո»-ի աղբյուրները։
Հիշեցնենք, որ այս գիշեր հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է որ բռնկված տամ ներսում կան քաղաքացիներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։02-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել է տունը (մոտ 60 քմ), տան և կից տան տանիքները (ընդհանուր մոտ 120 քմ)։
Փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դի։
Թե որն է եղել հրդեհի առաջացման պատճառը՝ դեռևս հայտնի չէ։