Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատ եւ Խոյ խոշորացված համայնքները միավորելու նախագիծն ընդունվեց

Հուլիս 03,2025 14:33

Խորհրդարանն այսօր 60 «կողմ», 26 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Վաղարշապատ եւ Խոյ խոշորացված համայնքները միավորելու մասին նախագիծը։ Որոշումը ՀՀ կառավարությանն է։ Օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ արտահերթ նստաշրջանում։

Ավելի վաղ տեղեկացրել, էինք, որ Վաղարշապատ համայնքում նոյեմբերին անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն մտադիր է այս պաշտոնի համար առաջադրել Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը։

Նախագծի՝ երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հակասահմանադրական, հակաօրինական որակեց կառավարության այս մոտեցումը եւ դիմեց միջազգային կազմակերպություններին՝ հարցնելով՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն ՀՀ կառավարությունից, ի՞նչ խոստումներ են կորզել, որ աչք են փակում այսքան աղաղակող խախտումների վրա։

Արտահերթ ելույթի իրավունքով խոսեց նիստը նախագահող ՔՊ-ական Հակոբ Արշակյանը։ Նա խոշորացվող համայնքների բնակիչներին հորդորեց՝ փողոցում ընդդիմադիրներին տեսնելիս՝ ցույց տալ իրենց տեղը՝ արհամարհելով «հայհոյախոսների» բոլոր հայտարարությունները, որոնք, իր պնդմամբ, չեն բխում ՀՀ քաղաքացու շահերից։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031