Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Քվին. Հայաստանի և ԱՄՆ-ի գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է

Հուլիս 03,2025 14:40

 ք Երևան, Հայաստանի Հանրապետություն – Հուլիսի 2-ին ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձի առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին ու բարեկամներին։

Այս տարի տոնակատարությունը նվիրված էր Ամերիկայի գլխավոր կամ մայր ճանապարհ համարվող «66-րդ ավտոմայրուղուն», որը ձգվում էր Չիկագոյից (Իլինոյս) մինչև Սանտա Մոնիկա (Կալիֆորնիա) և խորհրդանշում ազատությունը, հնարավորություններն ու ամերիկյան երազանքը:

Միջոցառմանը ներկայացված էին «66-րդ ավտոմայրուղու» թեմատիկ դեկորացիաներ և ամերիկյան մշակույթի տարրեր, այդ թվում՝ ժամանակակից ճանապարհային խորհրդանիշ տիեզերական կովբոյ Բաք Ատոմը։

Բացի այդ, ցուցադրված էին դասական վինտաժ ավտոմեքենաներ, իսկ հյուրերին սպասում էր համեղ հյուրասիրություն։

Դիմելով ներկաներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և պատվավոր հյուր՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր և կայուն գործընկերությունը։ «Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն նոր ձեռքբերումներին, որ կունենան մեր երկու երկրները մեր ժողովուրդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ջանքերի արդյունքում։ Մեր ամուր բարեկամության, մեր ընդհանուր նպատակների ու ընդլայնվող տնտեսական կապերի շնորհիվ նոր ձեռքբերումների ճանապարհին չկա որևէ սահմանափակում», – ասաց դեսպան Քրիստինա Քվինը։

Հյուրերը ճաշակեցին հայկական և ամերիկյան խոհանոցի յուրահատուկ համադրությունը և վայելեցին կենդանի երաժշտություն՝ Երևանի «Հարդ ռոք կաֆե» -ի «Նես» բենդի կատարմամբ։ Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը կատարեց հայտնի հայ երգչուհի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան)։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնում այս տարվա Անկախության տոնի բոլոր հովանավորներին․ «Հովնանյան ինթերնեյշընըլ», «Բոստոնջին», «Վիզա», «ՎիաՍֆիեր տեխնոպարկ» «Զեպպելին Արմենիա», «Յունիկոմպ», «Առաջին հիփոթեքային»,  «ՖԻՆՔԱ», «Ամերիաբանկ», «Յումակս»/«ԴիԷյչԷլ», «Ինթելքորս», «Գլոբալ Անդերսոն», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Էլդորադո», «Գաֆէսճեան թանգարան», «Լիդիան», «Քրիսպ», «Գրիդ Դայնեմիքս», «Սոֆթքոնսթրաքթ», «Սիմենս», «ԷյԷմԴի», «Կոկա-կոլա»,  «Սինոփսիս», «Վան Արդի», «Թուֆենքյան հոթել», «Կոնտուր գլոբալ», «Դաբլթրի բայ Հիլթոն», «Կոնվերսբանկ»,  «Հոլիդեյ ին – Հանրապետության հրապարակ», «ՔԱՐԴ», «Ալեքսանդրեա վայնըրի», «ԱրմԱս վայնըրի»,  «Մենիչաթ/Օկտոհաբ», «ԷՊԱՄ», «ՄքՔանն Հայաստան»,  «Վայնվորքս», «Կուլտ գինիներ», «ՖեդԷքս», «Դը Գուրուս»։

Անկախության տոնը նվիրված է ամերիկյան պատմության ամենաուշագրավ դրվագներից մեկի՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունմանը 1776թ․  հուլիսի 4-ին։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031