Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը վատ մարդ է, մանդատն «օտար պետությունների ոտքերի տակ» է նետում, մանդատը պետք է վայր դնի․ ՔՊ-ականները «բզկտեցին» Հովիկ Աղազարյանին

Հուլիս 03,2025 14:59

«Շատ բնական է, որ Հովիկ Աղազարյանը պետք է գար ու նման բան ասեր, որովհետեւ Հովիկ Աղազարյանը միացել է ընդդիմությանը։ Աղազարյանի ուղիներն անիմանալի են»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր արտահերթ ելույթով հանդես եկավ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ՔՊ-ականներին կոչ անելով չնեղսրտել նախկին թիմակից Հովիկ Աղազարյանի խոսքերից։

Ռուբինյանի խոսքով՝ կասկած չկա՝ Հովիկ Աղազարյանը վատ մարդ է․ «Կարծում եմ՝ վաղուց այս պնդումը կասկածի տեղիք չի տալիս, բայց ինքը մի ամբողջ շարժման անկարեւոր, դուրս շպրտված մասնիկ է, որի նպատակն է կեղծ, սուտ մատնություն անել Հայաստանի դեմ, ամեն ինչ անել, որ Հայաստանը մեղադրվի ամեն ինչի մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը։ Այն ընդունվեց ամբողջությամբ։ Այս փոփոխություններով նախատեսվում է ՀԷՑ-ի պետականացում։ Նախագիծը երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Հովիկ Աղազարյանն ի պաշտպանություն ՀԷՑ-ի հանդես եկավ եւ դիմեց ռուսական կողմին․ «Կոչ եմ անում ռուսական կողմին՝ չտրվել մեր սադրանքներին», ինչից հետո դահլիճում ՔՊ-ականները վրդովվեցին․ հարցը հասավ իրար հայհոյելուն եւ շիշ շպրտելուն։

Հովիկ Աղազարյանի ելույթի շուրջ ՔՊ-ականների կրքերը այդպես էլ չէին հանդարտվում․ հերթով սկսեցին քննարկել իրենց նախկին թիմակցին։

Արման Եղոյանը երկրորդ սուր ելույթն ունեցավ՝ հայտարարելով, որ Հովիկ Աղազարյանը վատ մարդ է։ Նա հավելեց՝ վերջինս պետք է վայր դնի մանդատը, քանի որ այն չի ստացել «օտար պետությունների ոտքերի տակ նետելու համար», այլ ՀՀ քաղաքացու շահը պաշտպանելու։

Ի դեպ, իր այդ ելույթի համար նա արժանացավ ԱԺ նախագահության դրվատանքին։ Ալեն Սիմոնյանը նրան շնորհակալություն հայտնեց՝ լավ ելույթի համար, իսկ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ նման ելույթներ իմանալ գիտի ինչո՞ւ հաճախ չի խոսում, համ էլ քվե կբերի իրեն ու իր թիմին։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց՝ Հովիկ Աղազարյանը քաղաքական գործչի ռեկորդային ստորին շեմ է սահմանել եւ ինքն ամաչում է Աղազարյանի հետ ունեցած համատեղ քաղաքական անցյալի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Վաղարշակ Հակոբյանի գնահատմամբ՝ Հովիկ Աղազարյանին իր կերպարն ամբողջացնելու համար մի բան է մնացել՝ գալ ամբիոնի մոտ եւ հայտարարել, որ Կիլիկիան իր հայրենիքն է։ Կուսակիցներին հորդորեց՝ անէմոցիա վերաբերվել Հովիկ Աղազարյանին։ Նրա ելույթում ինքը հետք է տեսել, ուստի հայտարարեց՝ այն քաղաքական հաշվարկը, որն արել է Հովիկ Աղազարյանը, ոչ մի տեղ իրեն չի տանելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Վլադիմիր Վարդանյանը որակումներ չտվեց, միայն ասաց, որ ՀՀ պատգամավորի երդումը ՀՀ քաղաքացու շահերին եւ ՀՀ շահերին ծառայելու մասին է, պետք է հարգել այդ երդումը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արխիվային լուսանկարը ժամանակներից, երբ ՔՊ-ի համար Հովիկ Աղազարյանը «վատ մարդ» չէր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ոհմակի օրենքն է՝ գործողության մեջ․ ոհմակի անդամները հոշոտում են ոհմակի ընկած անդամին։ Բայց սա հատուկ ոհմակ է՝ իրենց արմատներից կտրված, ջարդարար, միայն քանդելու ընդունակ։ Սրանք՝ այս տականքները, չեն գիտակցում երևի, որ երբ էս երկրում քանդելու էլ ոչինչ չմնա, իրենք իրենց են ուտելու։
    https://www.meisterdrucke.uk/fine-art-prints/Hieronymus-Bosch/385157/The-Garden-of-Earthly-Delights,-1490-1500.html

Պատասխանել Սարգիս Զեյթունյան

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031