Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խմբի անդամները մեքենաները շուկայականից ցածր արժեքներով գնելու ցանկություն հայտնած անձանցից հափշտակել են ավելի քան 9 մլն դրամ և 34 000 դոլար գումար

Հուլիս 03,2025 16:32

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց:

Մասնավորապես՝ Վ.Ս.-ն «List.am» կայքում տեղադրել է ավտոմեքենաների շուկայականից անհամեմատ ցածր վաճառքի արժեքներ և գնելու ցանկություն հայտնած անձանց հայտնել է՝ իբր նշված ավտոմեքենաները տոկոսով գումարի դիմաց արդեն իսկ գրավադրված են իր հետ նույն շենքում բնակվող անձի մոտ:

Այնուհետև,Վ.Ս.-ն գնորդներին հայտնել է Երևանում գտնվող տարբեր հասցեներ և պարզաբանել, որ զբաղվածության պատճառով անձամբ չի կարող ներկայանալ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ գումարը կարող են փոխանցել իր ընտանիքի անդամներից մեկին, որից հետո կարող են տեսնել և զննել ավտոմեքենաները:

Դրանից հետո, Վ.Ս.-ի կողմից վարձակալված օրավարձով բնակարաններում հանցավոր խմբի անդամները ընդունել են գնորդներին՝ նրանցից վերցնելով ընդհանուր 9 մլն 115 հզր ՀՀ դրամ և 34 հզր 300 ԱՄՆ դոլար գումար: Հափշտակված գումարը Վ.Ս.-ի պահանջով փոխանցվել է հանցավոր խմբի անդամներից երկուսին:

Վ.Ս.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) (14 դրվագ) և (2 դրվագ), համապատասխանաբար, հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը), 1-ի նկատմամբ՝ 319-րդ հոդվածի 1-ին մասով (hանցավոր կազմակերպությանը մասնակցելը) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 238–րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով (անչափահասին հանցանքի կատարմանը հակելը կամ դրան մասնակից դարձնելը):

Պատճառված վնասի չափով արգելանք է դրվել հանցավոր կազմակերպության անդամներից երեքի շարժական և անշարժ գույքերի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության

օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031