«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարը ժամանել է օկուպացված Ֆիզուլի՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է օկուպացված Ստեփանակերտում։
Այնտեղ են ժամանել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Նախատեսվում է նաև Էրդողանի այցը։