Լրահոս
Օրվա լրահոսը

«TRICOLOR» Yerevan Night Run վազքերի շրջանակում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը

Հուլիս 03,2025 18:45

Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող «TRICOLOR» Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։

Մասնավորապես փակ կլինեն.

1. Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:

Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը:

Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին:

2. Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը:

Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031