ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է Գլխավոր դատախազի միջնորդագիրը` ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար:
Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին մտադիր է մեղադրել ահաբեկչություն ու իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ։
Դատախազը մտադիր է նաեւ նրան կալանավորել, քանի որ ներկայացրել է նաեւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդագիր։
Ալեն Սիմոնյանը միջնորդագրից հետեւյալ մեջբերումն է արել.
Կարդացեք նաև
Հ.Հակոբյան- Իգոր, եթե Նիկոլին սպանեմ, ինձ ի՞նչ դրանից:
Ի.Սարգսյան- Ցմահ կտան, եթե ողջ մնաս:
Հ.Հակոբյան- Իսկ եթե Նիկոլին, Արարատին, Ալենին մի տեղում վերացնեն, իրանցից էլ իշխանության մարդ չի գա, չէ՞: Իշխանությունը կփոխվի ու իմ հետ ոչ մի բան չի լինի: Էդ երեքին մի տեղ բռնացնենք:
Ի. Սարգսյան- Չգիտեմ:
Ուշադրություն՝ 2025 թվական փետրվարի 18
Տղամարդ- Բիզնեսմեննե՞րը, սրբազան, Տաշիր Սամոն չկա՞:
Վ.Գալստանյան- Հլը որ չէ, բայց կմիանա:
Տղամարդ- 18-ին միացել էին է, դրա համար, բայց մինչև էսօր ինչքան շարժում եղել ա ոչ մի անգամ չի եղել, որ (մնացած խոսակցությունը լսելի չէ), հատ ու կենտ մարդիկ:
Վ.Գալստանյան- Մեր անելիքից կախված, բոլորը վազելով կգան: