Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կողմից «Բռնության կոնվենցիայի» հարցն են ՍԴ-ում որոշում, մյուս կողմից՝ ահաբեկում աշխատակիցներին

Հուլիս 04,2025 12:30

Երեկ ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան գրառումը սկսվեց ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալով, թե ովքեր «իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից»: Հասկանալի է, ակնարկը հուլիսի 4-ին սպասվող ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հանրահավաքին մասնակցելը խոչընդոտելն է, վախեցնելը: Զարմանալի զուգադիպությամբ ՍԴ -ն նույն այդ ժամանակ հրապարակեց «Բռնության եւ ոտնձգության մասին կոնվենցիայի» ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու մասին որոշումը: Կառավարությունն է դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցով:

Կոնվենցիան ընդունվել է 2019 թվականի հունիսի 21-ին Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից: Կոնվենցիան վավերացվել է 49 պետության կողմից, ուժի մեջ է մտել 39 պետության համար:

Կոնվենցիայով սահմանվել է աշխատավայրի անվտանգության եւ առողջության պահպանումը, միջազգային չափանիշների համապատասխանեցումը, աշխատողների իրավունքների պաշտպանությունը, սոցիալ-տնտեսական զարգացումը, տնտեսական ծախսերի կրճատումը, գենդերային հավասարության պարտավորությունը եւ սոցիալական երկխոսությունը խրախուսելը: Հոդված 5-ով սահմանված է՝ «հարգել, խթանել եւ իրականացնել աշխատանքի հիմնական սկզբունքներն ու իրավունքները, մասնավորապես՝ միավորումներ կազմելու ազատությունը եւ կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքի արդյունավետ ճանաչումը…»: Հոդված 11-ը ըստ էության խրախուսում է իրականացող նախաձեռնությունները, այդ թվում՝ իրազեկման բարձրացմանն ուղղված արշավները:

Իսկ եթե, այնուամենայնիվ, սպասվող հանրահավաքում ՀԷՑ-ի աշխատակիցները «իրազեկման բարձրացմանն ուղղված» ակցիա են անում, դիմումատու կառավարությունը կգնա՞ խախտման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031