«Բոլորիս համար գաղտնիք չեն մեր երկրում իրավապահների գործողությունները, իշխանության մոտեցումները, երբ ինչ-որ բաներ կարող են կամ օդից հորինվել, կամ եղածն այնպես շուռ տալ, այնպես ներկայացնել, որ լինի չափազանցված, կտրված կոնտեքստից։ Այնպես որ, ոչ մի վստահություն չեն ներշնչում իրենց բերած միջնորդությունները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդությանը։
Նա ասաց, որ կարդացել է Արթուր Սարգսյանի վերաբերյալ մեղադրանքը, քանի որ այնտեղ նաեւ կալանքի հարց կա․ «Եվ ուղղակի բացարձակ աբսուրդ է էդ ամեն ինչը՝ ցույցեր նախապատրաստելը, անհնազանդության ակցիաներ նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն։ Սա ուղղակի աբսուրդ է, մենք ավելի մանրամասն կխոսենք նիստի ընթացքում»,- ասաց Լեւոն Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լեւոն Քոչարյանն ասաց, որ իր կողմից չի եղել խոսակցություն որեւէ մեկի, այդ թվում՝ Բագրատ սրբազանի հետ որեւէ հարցի շուրջ, որը կարող է խնդիր ունենալ Քրեական օրենսգրքի որեւէ հոդվածի հետ։
Անդրադառնալով Բագրատ սրբազանին եւ ընդդիմադիրներին ահաբեկչության նախապատրաստության մեջ մեղադրելուն, Լեւոն Քոչարյանն ասաց, որ նման քրեական գործերը մեծ աղմուկով ներկայացվում են, հետո շատ արագ փլվում են։ Այսինքն՝ իրենց խնդիրն ի սկզբանե աղմուկ ստեղծելն է։ Վախ են ուզում սերմանել, ընդդիմությանն են ուզում վարկաբեկել այս ամենով։
Մանրամասները՝ տեսանյութում
Լեւոն Քոչարյանը նաեւ անդրադարձավ իմպիչմենտի գործընթացին, ասաց․ «Դավիթ Համբարձումյանի մասով մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, ընդհակառակը, հայտարարել ենք, որ կողմ ենք։ Մենք ունենք մեր ֆրակցիայի հայտարարությունը, թե որ դեպքում կմիանանք իմպիչմենտին, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրությունները՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։ Աջապահյանի մասով մենք հայտարարել ենք, որ եթե սրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ