Shamshyan.com. Հուլիսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 76 հասցեում գործող «Yans» երաժշտական ակումբի և ռեստորանային համալիրի 1-ին հարկում ծուխ և կրակ է նկատվում:
Դեպքի վայր է ժամանել Երևանի 8-րդ, 1-ին և 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և մինչ հրշեջների ժամանումը՝ նկուղային հարկում բռնկված հրդեհի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ռեստորանի աշխատակիցները, ապա հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը և այն մարել են:
Այրվել է էլեկտարական վահանակ, էլեկտրական կարգավորիչ, մոտ 10 քմ առաստաղ, վարագույր և կոյուղու պլաստմասե խողովակ:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: