Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ նախագիծը գալիս է ԱԺ, ես ինքս չեմ զլանում՝ հետ եմ գնում ու նայում եմ e-draft-ում եղած առաջարկություններն ու դիտողությունները, որոնք հետո օրենքի նախագծում չես գտնի»

Հուլիս 04,2025 14:13

«Հանրային քննարկումների կարգավորումները տրված են օրենքով, որտեղ տրված է նաեւ դրա բնորոշումը: Ինչ ենք հասկանում հանրային քննարկում ասելով՝ իրավաստեղծ գործընթացին հասարակության մասնակցության, գործընթացի թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման նպատակով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված՝ նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաեւ հանրային կարծիքը բացահայտելու, դրա վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ստանալու ամփոփելու գործընթաց է դա:

Այսինքն` հենց բնորոշումը ցույց է տալիս, որ ցանկացած օրենքի նախագիծ, որն առնչվում է հանրության տարբեր շերտերի, դրա քննարկումը պետք է մասնակից դարձնի այդ շերտերին, որպեսզի հասկանան, թե շերտերն ինչ տեսակետ, առաջարկություններ եւ դիտողություններ ունեն նախագծի վերաբերյալ»,-«Արվեստի ձայնը» համաժողովի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա մեկնաբանում էր այն հարցը՝ արդյոք հանրային քննարկում ասվածը Հայաստանում ձեւական բնույթ է կրում:

Նրա խոսքով, ըստ էության օրենսդիրը կարգավորել է հանրային քննարկումը, ինչին մեկ ամբողջ գլուխ է նվիրել օրենքում, սակայն իրականությունում լրիվ այլ պատկեր է:

«Սովորաբար օրենքի նախագիծը տեղադրվում է e-draft-ում, տեղադրվում են հիմնավորումները, այն բաց է հարթակում դիտարկումեր եւ առաջարկություններ ներկայացնելու համար:

Երբ նախագիծը գալիս է ԱԺ, ես ինքս չեմ զլանում՝ հետ եմ գնում ու նայում եմ e-draft-ում եղած առաջարկություններն ու դիտողությունները, որոնք հետո օրենքի նախագծում չես գտնի:

Այսինքն՝ սա զուտ ձեւական մի հարթակ է, որտեղ դու առաջարկությունդ ներկայացրու, ձեւ անենք, թե այդ հանրային հարթակում քննարկումը կայացել է, բայց առաջարկություններն ու դիտողությունները որեւէ կերպ հաշվի չենք առնելու»,-փաստեց պատգամավորը:

Էլինար Վարդանյանն ասաց նաեւ, որ պարբերաբար հետեւում է e-draft-ում տեղադրված նախագծերին, հատկապես, երբ դրանք մի քիչ վիճելի են կամ շոշափում են հանրության լայն շերտերի իրավունքները. «Առաջին 14 օրերի ընթացքում պասիվություն ես տեսնում, 15-րդ օրվա ընթացքում մեկ էլ կտեսնես ակտիվություն, նախագծին կողմ լինելու քվեարկություններ: Ստեղծվում է մի ռեալ իրավիճակ՝ e-draft-ն արտացոլում է մեր կյանքը. ինչպես ցանկացած հարցի վերաբերյալ տեղի են ունենում ֆեյքային հարձակումներ, այնպես էլ e-draft-ում կան ֆեյքային լցոնումներ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031