Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակոչիկներին զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի համար կաշառք ստանալու և անօրինական միգրացիա կազմակերպելու մեջ մեղադրվող 6 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հուլիս 04,2025 15:11

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին կազմակերպել է մի շարք զորակոչիկների` 2024 թվականի ամառային զորակոչից ազատելու գործընթաց, որի իրականացման համար նրանց ծնողներից կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է տարբեր չափերի դրամական միջոցներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ գործընթացը կազմակերպելու նպատակով նշված անձը երեք զորակոչիկների ծնողներից ստացել է յուրաքանչյուր դեպքում՝ 2.000-3.000 ԱՄՆ դոլար գումար, մինչդեռ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի ստուգիչ հետազոտությունների արդյունքում նրանց մոտ փաստացի արձանագրվել են առողջական այնպիսի խնդիրներ, որոնց առկայության պայմաններում հիշյալ զորակոչիկներից երկուսը ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիմքով պարտադիր զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում, իսկ մեկին տրվել է տարկետման իրավունք՝ 3 տարի ժամկետով:

Բացի այդ, նախաքննությամբ բացահայտվել է նույն անձի կողմից նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, շահադիտական նպատակով անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք: Պարզվել է, որ հիշյալ անձը իր ազգականի որդու՝ օտարերկրյա պետությունում գտնվելու թույլտվություն ստանալու նպատակով կեղծ բովանդակությամբ փաստաթղթեր ձեռք բերելու համար նրանցից ստացել է 1.200 ԱՄՆ դոլար:

Նախաքննության ընթացքում վերը նշված անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ են կայացվել ևս 11 անձի նկատմամբ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը 6 անձանց նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031