Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Մարտիրոսյան. Վստահ եմ՝ Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից

Հուլիս 04,2025 16:14

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը նույնպես արձագանքել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

«Վերջին օրերին ինձնից անընդհատ կարծիք են հարցնում մեր հայրենակից, խոշոր բարերար և իմ ավագ ընկեր Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Սամվել Կարապետյանը մշտապես օգնել ու աջակցել է հազարավոր հայերի՝ այդ թվում նաև ինձ, բազմաթիվ հարցերում։

Ես, իհարկե, մտահոգված եմ այս իրավիճակով ու հուսով եմ, որ այն դրական հանգուցալուծում կստանա շատ մոտ ապագայում, այսինքն՝ պարոն Կարապետյանը ազատություն կստանա և կվերադառնա իր ընտանիքի մոտ։

Վստահ եմ, որ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը պատվով դուրս կգա այս ծանր իրավիճակից։ Ուժ և եռանդ եմ ցանկանում Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին», – տեղեկանում ենք Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լևինա Մարտիրոսյանի ինստագրամյան էջից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել