Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային խորհրդակցություններ են կայացել ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ

Հուլիս 04,2025 18:20

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից:

Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի վաղ ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակին պաշտոնական դիմումից` միանալու ՄԱԿ ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրին, որի շրջանակներում նախատեսված է համապարփակ աջակցություն չորս հիմնական ուղղություններով (իրավական, գործառնական, տեխնոլոգիական և տրանսպորտային)` վերոնշյալ համակարգերի ներդրման նպատակով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՄԱԿ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի, ինչպես նաև ՄԱԿ այլ մասնագիտացված գործակալությունների, ԵԱՀԿ, ԻՆՏԵՐՊՈԼ-ի, ինչպես նաև տեղական և միջազգային ավիափոխադրողների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Ազգային խորհրդակցությունների ընթացքում ստորագրվել է «Միավորված ազգերի կազմակերպության՝ ահաբեկիչների տեղաշարժի դեմ պայքարի ծրագրի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության մասին» համաձայնության նամակը` հիմք ստեղծելով ՄԱԿ և ՀՀ կողմից վերոնշյալ նպատակի համատեղ իրականացման համար:

 

Տեղեկություն․ Ազգային խորհրդակցությունների հիման վրա միջազգային գործընկերների կողմից մշակվելու է հետագա քայլերի ճանապարհային քարտեզ՝ ուղղված Հայաստանում ՈՒՆՏ և ՈՒԱԳ համակարգերի սահուն ներդրմանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031