Լրահոս
Օրվա լրահոսը

«Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ այն կարծիքին են, որ չի կարող ժողովրդավար երկրում նման բան կատարվել գործարարի հանդեպ». Գոհար Ղումաշյան

Հուլիս 04,2025 23:15

«Նման մակարդակի գործարարն իր պատմական հայրենիքում տեսնում ենք՝ ինչի է ենթարկվել։ Ամոթալի է, որ միջազգային գործընկերներն այս ամենը տեսնում են»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի և երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։

Նա մտահոգություն հայտնեց՝ չեն կարողանում միջազգային գործընկերներին բացատրել, թե ինչով կարող են պայմանավորված լինել ՀՀ-ի գրավչությունը այժմ՝ որպես ներդրումային երկիր․ «Հուսով ենք և ամեն ինչ անում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, ու վերադառնանք մեր բնականոն բիզնեսին և երկրի տնտեսության զարգացման ուղուն»։

Լրագրողների փաստմանը՝ Սամվել Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար և հարցին՝ այդ հայտարարության մեջ վտանգ տեսնո՞ւմ եք, Գոհար Ղումաշյանը պատասխանեց․ «Ես չեմ տեսնում վտանգ։ Այստեղ հազարավոր մարդիկ կիսում են իմ այս կարծիքը։ Չի կարող մի մարդ, որը իշխանության հետ չի առնչվում և պետական գործիչ չէ, քաղաքականությամբ երբևէ չի զբաղվել և չի էլ հավակնում զբաղվել, որևէ վտանգ հանդիսանա ՀՀ-ի համար։ Աբսուրդի ժանրից է։

Մենք բոլորս այստեղ ենք, որ ցույց տանք, թե ինչքան մարդ կա ի աջակցություն այդ մարդու և մեր ազգային արժեքների։ Դեռ մինչև օգոստոսի 18-ը Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, ինչը ևս մեկ վատ միտք է, քանի որ այս տարի հենց այդ օրը, երբ լրանում է երկու ամիսը, Սամվել Կարապետյանի վաթսուն ամյակն է լինելու։ Բայց մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններից մենք ստացել ենք աջակցության նամակներ, որ կիսում են մեզ հետ այն կարծիքը, որ չի կարող ժողովրդավար երկրում նման բան կատարվել գործարարի հանդեպ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031