Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս կարգին մարդը դուրս է գալու, և իր ծնունդը նշելու ենք ազատության մեջ»․ Գառնիկ Դանիելյան

Հուլիս 04,2025 21:15

Քիչ առաջ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթի մասնակիցները Կարապետյանների ընտանիքի գլխավորությամբ հասան ԱԱԾ շենքի մոտ, որտեղ` ԱԱԾ մեկուսարանում է գտնվում Սամվել Կարապետյանը։

Այս պահին երթի մասնակիցները ԱԱԾ շենքի դիմաց գոչում են «Սամվել, Սամվել», «ազատություն, ազատություն», «մեր ձևով, մեր ձևով»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց․ «Ո՞նց կարող ես մենակ թողնել մի մարդու, երբ ուր գնում ես, իր կառուցածն է»։

Գառնիկ Դանիելյանը ելույթը եզրափակելով՝ ասաց․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարապետյան ընտանիքին իրենց թասիբի համար․ հայ մարդու ընտանիքի պատվելի տեսակ է։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնենք աշխարհով մեկ այն հայերին ՝ գործարարից մինչև շինական, որոնք աղոթում են ազգային բարերարի համար։ Աստծով լավ է լինելու, էս կարգին մարդը դուրս է գալու, և իր ծնունդը նշելու ենք ազատության մեջ, մեր ժողովրդի հետ, արժանապատիվ հայորդիների հետ»։

Նշենք, որ այս պահին ԱԱԾ շենքը պաշարված է ոստիկաններով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031