Եթե 30, 20 կամ նույնիսկ 10 տարի առաջ Հայաստանի իշխանությունը մի կողմից հանձներ Արցախը եւ մյուս կողմից՝ իրականացներ մասշտաբային քաղաքական ռեպրեսիաներ հոգեւորականների, գործարարների եւ ընդդիմադիր պատգամավորների դեմ, հայաստանյան հասարակությունը, եթե ոտքի չկանգներ, ապա հաստատ կընդվզեր դրա դեմ: Հիմա (եկեք ինքներս մեզ չխաբենք) չի ընդվզում. մի մասը, իհարկե, վրդովված է այդ իրավիճակով, մյուսը՝ ոգեւորված է Փաշինյանի գործողություններով, բայց մեծամասնությունն այդ ամենի նկատմամբ խորապես անտարբեր է:
Պատճառներն, իհարկե, բազմաթիվ են: Բայց հիմնականն, իմ կարծիքով, այն է, որ այս իշխանությունն իսկապես համապատասխանում է մեր քաղաքացիների մեծամասնության բարոյական եւ մտավոր մակարդակին: Խնդիրը ոչ թե «ժողովրդավարությունն» է կամ «ընտրությունները», ինչպես որ դրանք սովորաբար հասկացվում են արեւմտյան կառույցներում: Այստեղ ամեն ինչ պարզ է. այդ կառույցների ձեռքում է «ժողովրդավարության» եւ «ազատ ընտրությունների», այսպես ասած, franchise-ը՝ ում, որ պետք է, կտան այդ «արտոնագիրը», ում պետք չէ, չեն տա: Եթե Փաշինյանը 10 հատ «մարտի 1» սարքի, նրանք, միեւնույն է՝ կողջունեն «ժողովրդավարություն հաստատելու» ջանքերը:
Խոսքն ավելի նուրբ, գուցե դժվար ըմբռնելի խնդրի մասին է: «Ժողովուրդն արժանի է իր իշխանությանը» ոչ թե այն պատճառով, որ այդ իշխանությունն «ընտրվել է», այլ՝ որովհետեւ այդ «ժողովուրդն» իշխանավորների մեջ տեսնում է իր արտապատկերը՝ սուտասան, հայհոյող, անհանդուրժող, անգրագետ: (Հասկանում եմ, որ ոչ մի քաղաքական գործիչ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր նման բան չի ասի, այլ, հակառակը՝ «կխոնարհվեմ ժողովրդական իմաստության առաջ»):
Այն «ժողովուրդը», որին սիրում են վկայակոչել ՔՊ-ականները, իրականում զանգվածային սպառող է եւ ապրում է այդ սպառողական հոգեբանությամբ: Դա երեւում է նույն եկեղեցու օրինակով: Նստել բազմոցին եւ պահանջել՝ «բերեք ինձ առաքինի հոգեւորականներ, սրանք թաղված են մեղքերի մեջ», նշանակում է՝ չհասկանալ, թե ինչ է նշանակում «եկեղեցի»: Եկեղեցին իրականում մենք ենք, եւ ծառայություն իրականացնողները թաղված են մեղքերի մեջ այն չափով, որքան թաղված ենք մենք: Եթե ես ստորություններ չանեմ, եթե ես մաքրեմ իմ «էկոհամակարգը» եւ այդպես վարվեն հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ապա դրանով աստիճանաբար կփոխվի նաեւ աշխարհիկ ու հոգեւոր իշխանության որակը:
Կարդացեք նաև
Բայց քանի որ մենք, մեր ընդհանրության մեջ, գնում ենք ճիշտ հակառակ ուղղությամբ, իշխանությունն էլ գնում է մեզ համաքայլ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իսկ ո՞՛վ ժողովրդին պետք է կրթի, որ նա էլ չգնա անգրագետ իշխանություն ընտրի, դա ազգի սերուցքը պետք է լինի՝ ազգի մտավորական ու հոգեւոր խավը: Եթե ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, ապա ամեն մտավորական հոգեւորականի հետ միասին արժանի են իրենց ժողովրդին: Հիմա երեխա՞ն է մեղավոր, որ անգրագետ է, թե ընտանիքի սերուցքը՝ ծնողները: Ով իրեն մտավորական ու հոգեւոր խավ է ընկալում, պետք է ուղղակի շփվի ժողովրդի՝ իր զավակի հետ, նա պետք է հաղթի հեռուստացույցին, որով քարոզվում է սուտասանությունը, անգրագիտությունը, հայհոյանքի ու անհանդուրժողականության ոչհայկական հակամշակույթը:
Ով կմտածեր, որ `խաղալիք` դրոնները կարող են լուրջ դեր ունենալ ժամանակակից պատերազմում, վաղն արդեն բոլոր տեսակի զենքերը լիովին լինելու են արհեստական բանականությամբ ինքնակառավարվող զենքեր, դրանք բարձր տեխնոլոգիաներ են: Եթե մեր ժողովրդին լավագույն ապագա ենք ցանկանում, սկսած մանկապարտեզից, սովորեցնում ենք օգտագործել արհեստական բանականությունը: Մեզ ինչ տեխնիկա որ շրջապատում է, պետք է հագեցված լինի արհեստական բանականությամբ, այն ժողովուրդը, ով այս մշակույթը իրենով դարձրեց, նա էլ վաղը աշխարհում լինելու է կառավարող ազգ, որովհետեւ վաղվա պատերազմները այսօրվա ՝խաղալիք՝ արհեստական բանականության վրա են հիմնվելու: Ես օրինակ չեմ կասկածում, որ եթե մեր մտավորականությունն ու հոգեւորականությունը գործեն ինքնուրույն, ինքնագլուխ, հայերեն, ապա ժողովուրդն էլ կգործի ինքնուրույն, ինքնագլուխ, հայերեն, այդ ժամանակ էլ ի հայտ կգա մեր ժողովրդի աստվածային շնորհքը: Փառք մեր հայ մտավորականությանը: Փառք մեր հայ հոգեւորականությանը: Փառք մեր հայ ժողովրդին: Փառք մեր հայ իշխանությանը, ով սիրում է իր ժողովրդին, կրթում եւ դաստիարակում է իր ժողովրդին ազգային մշակույթով եւ բարձր տեխնոլոգիաներով եւ դեմ կլինի սուտասանությանը, հայհոյախոսությանը, անհանդուրժողականությանը:
Լավատեսը շատ լավ և տրամաբանական սկսեց, բայց հետո իր սովորույթի համաձայն անցավ “փառք”-երին, այդ թվում փառք տվեց մեր հայ իշխանությանն ու հայ մտավորականությանը, որոնք այսօրվա “բարդաք”-ի թիվ 1 պատասխանատուն են։
Էհ Լավատես, Լավատես, իսկը որ լավատես։
The main problem with Lavades is that he can never write in 2-3 sentences, it’s always long and convoluted. I respect his opinion of course but god it’s unnecessarily long.
Իհարկե այդպես էլ պետք է լիներ, քանի որ ինչպես ասում են․ «նմանը զնմանին գտանե»։
Հայաստանի անկախացումից հետո ընթացող տասնամյակներում նախագահական ընտրությունների ժամանակ մեր ժողովրդին հատուկ տեխնոլոգիաների միջոցով պարտադրեցին ընտրություն կատարել վատի ու վատթարի միջև (կարծում եմ, որ այս հարցում արտաքին ուժերը և նրանց հատուկ ծառայությունները լուրջ ջանքեր են գործադրել)։ Առաջին երեք նախագահների ընտրությունների ժամանակ ժողովուրդը վատից կամ վատթարից ընտրեց գոնե վատը։ Անկախացմանը հաջորդող տասնամյակների ընթացքում մեր ժողովրդին մատուցեցին նայելու ցածրակարգ հեռուստասերիալներ, բռնություններ պարունակող ու գողականների մասին ժարգոնային ֆիլմեր և դրան զուգահեռ՝ քանդուքարափ արեցին ու փչացրին մեր կրթական ծրագրերն ու դպրոցները։ Ընտրությունների ժամանակ կազմակերպվեցին ընտրակեղծարարություններ, ընտրական «կառուսելներ», ընտրակաշառքներ, թաղային հեղինակությունների-«տասովշչիկների» ներգրավումներ և դրանց արդյունքում իշխանություններն անընդհատ վերարտադրվեցին։
Երկար տարիների ընթացքում, բնականաբար, ժողովուրդն այդ ամենից հոգնեց ու զզվեց և նա որոշեց հաջորդ անգամ ընտրել իր սրտի ուզածին՝ աղմկարարին, սրան-նրան ծաղրողին, արագաչափ փակողին, գործից թեկուզ անընդունակին, բայց ճարտար խոսողին՝ այսինքն ընտրեց վատթարին։
Եվ դրա հետևանքով ունեցանք այն, ինչ՝ ունեցանք ․․․
Շնորհակալություն մեկնաբանությունների համար: Ակնկալում եմ ավելի դաժան քննադատություններ, քանի որ մենք ունենք հստակ կարմիր գծեր, որոնց շրջանակներում է ընթանում մեր կարծիքների փոխանակումը: Ես չեմ վիճում միայն նրանց հետ, ում հետ ընդհանուր կարմիր գիծ չունեմ, անիմաստ է խոսել դպրոցական երկրաչափության թեորեմների վերաբերյալ նրա հետ, ով չի ընդունում այդ երկրաչափության աքսիոմները:
Ինձ համար կա երկու իսկական իշխանություն, մեկը դա վերպետական գլոբալ իշխանությունն է, ով նշանակում է պետություների ղեկավարներին եւ մյուս իշխանությունը դա ժողովուրդն է, ով համոզված է, որ իր պետության այդ նշանակված ղեկավարներին ինքն է ընտրել ազատ արդար գաղտնի ընտրությունների արդյունքում՝ հիշենք, թե տասնութին ինչպես գլոբալիսները մեզ ազգովին մանիպուլացրին եւ իրենց մարդուն նշանակեցին երկրի ղեկավար: Մեր խնդիրն է ժողովրդի դատին ներկայացնել այլընտրանքային ղեկավարի, ով կգրավի ժողովրդի վստահությունը եւ քացի տալով դուրս կանի գլոբալիստների դրածոներին: Գլոբալիստներն էլ սկզբունքներ ունեն, նրանք սկզբից քեզ սադրում են աննշան փոքր կաշառքով, ընտրակաշառքով կամ այլ հանցանքով, եթե դու այդ խայծը կուլ տվեցիր, նոր միայն շան լափը լցնում են գլխիդ, դրա համար մեր ղեկավարներից եւ ոչ մեկը ազնվական չի եւ չեն եղել սովետի քանդվելուց հետո: Ազնվականը նա է, ով մասնակցում է ընտրություններին, ընտրակաշառք չի վերցնում եւ լսում է մյուս ազնվակաների կարծիքը:
Շատ չգրեմ 🙂 , ժողովրդին կրթելու, դաստիարակելու միայն մի ձեւ կա, դա նրա հետ ուղղակի շփվելն է, օրինակ, անվճար հասարակական հիմունքներով օնլայն պարապել երեխաների հետ, բժիշկներն ու հոգեբաները օնլայն իրենց խորհուրդները տան ժողովրդին, իրավաբաններն իրենց հերթին իրավական հարցերում, այստեղ կարեւորը ոչ թե նրանց մասնագիտական մասնակցությունն է, սա միայն առիթ է, այլ ժողովուրդը կշփվի նրանց անձի հետ, որոնց մեջ ազնվական խավը գերակշռում է: