Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի բռնապետի կողմից այս խնդիրը ձևակերպված է՝ որպես գոյաբանական հարց, և դրա լուծումը մեկն էր և մնում է մեկը․ Վարդան Ոսկանյան

Հուլիս 05,2025 19:07

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Մեզանում դեռևս տարօրինակորեն կենսունակ է այն պատրանքը, թե եթե Արցախում այս կամ այն զիջումն անեինք Բաքվի բարբարոսական վարչախմբին, ապա իրավիճակն, իբր, այլ կիներ։

Մինչդեռ, թեկուզ միայն դատելով նույն այդ վարչախմբի պարագլխի այժմ արդեն Հայաստանին ներկայացվող անվերջ պահանջներից, թվում է՝ պետք է վաղուց արդեն պարզ լիներ մի տարրական ճշմարտություն։

Ոչ մի զիջում էլ ոչինչ չէր փոխելու և չի փոխելու, քանզի Արցախի բռնազավթումը սկսվելու էր հենց զիջված կետից, իսկ եթե զիջվեր ամբողջ Արցախը, ինչը և արվեց, ապա սկսվելու էր ծավալապաշտական լկտի նկրտումների անվերջ շարանը Հայաստանի հանդեպ, ինչը և սկսվել է։

Մենք համառորեն չենք ուզում հասկանալ, որ հենց Բաքվի բռնապետի կողմից այս խնդիրը ձևակերպված է՝ որպես գոյաբանական հարց, և դրա լուծումը մեկն էր և մնում է մեկը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի՝ մեր դեմ սանձազերծած յուրաքանչյուր տեղային և լայնածավալ պատերազմում պետք էր և պետք է դրան պարտության մատնել, իսկ մնացածը «վարդագույն անուրջներ» են, որոնցով կարելի է գոյատևել մինչև, Աստված մի արասցե, Հայաստանի թշնամական նվաճման ավարտը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031