Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել. «Փաստինֆո»

Հուլիս 05,2025 22:49

Աջափնյակ վարչական շրջանի ՔՊ-ական նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը կրկին ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով։ Վճռաբեկ դատարանը բեկանել է նրա վերաբերյալ արդարացման վճիռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական Գևորգ Բաբայանը թաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020թթ։ Ըստ քրեական գործի՝ Գևորգ Բաբայանը նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Սերոբ Սմբաթի Սարգսյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի հասցեներում առանց շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց և վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց ու իրեն ներկայացնելուց հետո չի կատարել համայնքի ղեկավարի համար օրենքով սահմանված պարտականությունները, այն է՝ համայնքի ղեկավարը կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, իր պաշտոնեական դիրքն ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը սահմանված կարգով Երևանի քաղաքապետարան չի ուղարկել, բացի այդ Սերոբ Սարգսյանին արգելել է Երևան քաղաքի Նազարբեկյան 41/5 և 41/2 հասցեներում իրականացվող ապօրինի շինությունների վերաբերյալ վարչական իրավախախտման փաստն հավաստող արձանագրություններ կազմել: Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Գևորգ Բաբայանը, պարտավոր լինելով ղեկավարվելու ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կանոններով, չի կատարել դրանք և հիշյալ հողամասերի վրա ինքնակամ կառույցների առկայության պայմաններում կառուցապատողներին տվել է չծանրաբեռնված հողատարածքում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ շինթույլտվություն՝ ինչի արդյունքում Երևան համայնքին պատճառվել է ընդհանուր 596.330 ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս:

Ի. Ս.

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031