ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին տարիներին ավելի քան երկու տասնյակ դեպք է բացահայտվել, երբ օտարերկրյա հատուկ ծառայությունները ՀՀ քաղաքացիների են հավաքագրել՝ օգտագործելով անձնական և ինտիմ կյանքում նրանց ունեցած խոցելիությունները։ Նման բազմաթիվ դեպքերով կան քրեական գործեր, մի մասը քննվում է դատարաններում, մյուս մասով ունենք մեղադրական դատավճիռներ։ Ահա և կապը «անձնական կյանքի» և օպերատիվ իրավիճակի միջև»:
«ՉԻ». Փաստորեն, մեզ մոտ իրական խուճապը սկսվում է ինտիմից։ Բա, ինտիմ կյանքից։ Մինչ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու են ապրանքները թանկանում, վարչապետը բացատրում է, թե ոնց է սեքսը սպառնում պետության անվտանգությանը։
Հետաքրքիր է, իսկ ո՞վ է որոշում, թե ում խոցելիությունն է բավարար, որպեսզի դառնա լրտես. խալաթով սելֆի՞, սխալ ստիկեր Վայբերո՞ւմ, թե՞ ներընտանեկան ինտրիգներ:
Լսել ենք, որ Հայաստանում լրտեսվում են սիրային նամակագրությունները, անձնական թուլություններն ու Հովիկ Աղազարյանի սմս-ները։ Այնպես որ, եթե չես ուզում դառնալ պետական դավաճան, պարկեշտ եղիր, բայց ոչ թե օրենքին, այլ ԱԱԾ ստանդարտներին համապատասխան:
Կարդացեք նաև
Ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը, պարզվում է, ոչ թե Սյունիքի սահմանից ներս մտնող ադրբեջանցին է, այլ տատիկիդ հարևան Գագոն, ով Tinder-ում սխալ մարդու է նամակ գրել։ Ու Գագոյի ինտիմ կյանքը ոչ միայն իր կնոջն է հետաքրքիր, այլև թշնամու հատուկ ծառայություններին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ Իշխանությունում»