Լրահոս
Օրվա լրահոսը

Արջն արոտավայրում հարձակվել է հորթի վրա և հոշոտել․ Shamshyan.com

Հուլիս 06,2025 22:10

Արդեն 3 շաբաթից ավելի է՝ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի անասնապահները հայտնվել են արտակարգ իրավիճակում։ Խնդիրը կայանում է նրանում, որ արջերը հանգիստ չեն  տալիս թե՛ մեղվապահներին, թե՛ անասնապահներին։ Վերջին դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։ Արջը գյուղի մոտակա արոտավայրում հարձակվել է հորթի վրա, մի մասը հոշոտել ու հեռացել։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում մտահոգ անասնապահները ասացին․ «Անհանգստացնող է հատկապես այն, որ նման բան չէինք լսել, որ արջը հարձակվի ընտանի կենդանու վրա, իսկ այն արջը, որը հարձակվում է ընտանի կենդանու վրա և հոշոտում, նույն հաջողությամբ կարող է հարձակվել նաև մարդկանց վրա։ Լսել էինք, որ փեթակներն է վնասում, ծառերն է կոտրում, այգու հատապտուղներն է հավաքում, բայց որ հարձակվի ընտանի կենդանիների վրա, որ մտնի նախիրի մեջ ու վնասի ընտանի կենդանիներին, առաջին անգամ ենք վերջին 40 տարվա մեջ տեսնում։ Մեզ հասած տեղեկություններով մեծ, արու արջ է։ Գյուղացիներս անպաշտպան ենք զգում և ուզում ենք, որ պատկան կառույցները հետամուտ լինեն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031