Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան. ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը»

Հուլիս 07,2025 09:49

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի անցկացված երթ-հավաքն ու այնտեղ հնչած ուղերձները վերլուծելու և գնահատելու մեծ դաշտ են բացել` առաջին հերթին քաղաքական պրոցեսների շարունակականության և իշխանություններին վճռական քաղաքական հարվածներ հասցնելու տեսանկյունից:

Չնայած այս հանգամանքին, հայտնի շրջանակները սկսեցին այս հավաքի թեման քննարկել դրա չորրորդական և, առաջին հայացքից, որևէ կարևորություն չունեցող համատեքստում:

Մասնավորապես նշում են, որ ՀՀԿ-ն մեկուսացվեց, որովհետև իրենցից ելույթ ունեցող չկար և նմանատիպ այլ ցնդաբանություններ:

Ի տարբերություն ձեզ, ՀՀԿ-ն 2018 թվականից հետո երբեք էլ առաջնահերթ պլան չի բերել իր` ամեն տեղ նետվելն ու պաշտոնների համար «բազառների» մեջ մտնելը:

ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը» և մենք քաղաքական ընդդիմախոսների պաշտպանությունն ու իշխանություն փոխելու գործընթացը դիտարկում ենք այդ տեսանկյունից:

Այնպես որ ձեր տեղն ու դերն ամեն ինչից վեր դասելը ձեր նիշան է և ձեր հաճախորդներին ու քաղաքական վարձկաններին այլ տեղ գործածեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031