Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց

Հուլիս 09,2025 18:40 Share

Երեւանի քրեական ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի որոշմամբ, Ազգային ժողովի  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը  2 ամսով կալանավորվեց։ Կալանավորման օրը հաշվում է հուլիսի 8-ից, սահմանափակվել է նաեւ տեսակցությունները։

«Որոշումը բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան։ Ակնկալում ենք, որ վերաքննիչը արդարադատություն կիրականացնի ու մեր բողոքը կբավարարվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը։ Դատարանը գտել է, որ Սարգսյանը մնալով ազատության մեզ կխոչընդոտի քննությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ու կալանավորելու՝ գլխավոր դատախազի  միջնորդություններին

Ի դեպ, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման որոշումը նույնպես դատավոր Արտակ Կարապետյանն է կայացրել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել