Քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ժողովրդին մանիպուլացնելու համար Նիկոլը օգտագործում է իրենից առաջ այլ քաղաքական գործիչների կողմից կիրառված մեթոդները։
Նկատել եք, որ Նիկոլը բազում սենսացիոն հայտարարություններ է անում, ցույց տալու համար, որ ամեն ինչի մասին տեղեկացված է: Կրթված մարդը զգում է, որ նրա «ճշմարտությանը» նրբորեն միահյուսված է սուտը։ Բայց դա հեշտ չէ բացատրել հասարակ ժողովրդին։
Ինչո՞ւ։
Որովհետև Նիկոլն անվերջ խոսում է։
Խոսում է ամեն ինչի մասին՝ դպրոցի կախիչից, մինչև ասֆալտի որակի, ոռոգման ջրի, էլեկտրաէներգիայի, օրենքների, քրեական աշխարհի, ոստիկանության, անվտանգության, իր օծանելիքի, կորցրած ժամացույցի, իր ընկերուհուց ունեցած երեխաների, կոռուպցիայի, նախկինների, ներկաների, ապագաների մասին․․․
Կարդացեք նաև
Մի խոսքով ամեն ինչի մասին մի քիչ-մի քիչ պատմություններ է պատմում։ Պատմություններ, որոնք վերաբերում են իրար հետ կապ չունեցող ոլորտներին, և հիմնականում հանրությունը և նույնիսկ լրատվամիջոցները չեն հասցնում դրանց իսկությունը ստուգել։ Դիրքորոշումներ, որոնք վերջում նպատակ ունեն ասելու, որ՝ «ես» լավ եմ, ուրախացեք, որ «ինձ» ունեք։
Եվ այս հում սնունդը տրամադրվում է համախոհ լրատվամիջոցներին՝ նրա օգտին խոշոր հոգեբանական գործողություն իրականացնելու համար՝ նպատակային կերպով հեռարձակելով յուրաքանչյուր բառը։ Այս քաղաքական աճպարարությունը կարող է ազդել անգամ իր հակառակորդների հանրության վրա։
Այս մեթոդները նոր չեն, բազմաթիվ անգամ փորձարկված և մշակված են աշխարհի տարբեր ծայրերում։