«Ես ցավում եմ՝ զեկուցողի հոգեվիճակից դուրս գալ չկարողացաք։ Առաջ գոնե միայն Նիկոլ Փաշինյանին էիք զեկուցում, հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞նը, հա՞, էդքան ընկնե՞լ»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը հայտարարեց՝ Աննա Վարդապետյանն անձամբ հաղորդում ներկայացրած միակ դատախազն է․ «Դուք ամենաշատ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն ներկայացրած դատախազն եք։ Ո՞նց է տեղի ունենում այդպես, որ հենց ժողովրդավարության բաստիոնում են ընդդիմադիր պատգամավորները զրկվում անձեռնմխելիությունից, որ հենց ժողովրդավարության բաստիոնում են ընդդիմադիր պատգամավորները գաղտնալսվում, դրանք շատ հետաքրքիր հարցեր են։ Գալիս, ասում ենք՝ քաղաքական հետապնդում եք իրականացնում, ասում եք՝ քաղաքական հետապնդում չէ, ուղղակի բոլորս հանցագործներ եք։ Հետաքրքիր է մեր ճակատագիրը դասավորվել, որտեղ բոլորը շպիոններ են, հանցագործներ են և միակ մաքուր ու սուրբ անձնավորությունները դուք եք։ Դուք հետապնդում եք աշխարհի ամենահայտնի հայ գործարարներից մեկին, ապօրինի կալանավորում։ ՀԷՑ-ը խլում եք, ասում եք՝ մենք մի ամիս առաջ կառավարության նիստում նման նախագիծ ենք պատրաստել։ Մի ամիս առաջ ՀԷՑ-ը հասկացանք, բա էն «Տաշիր պիցցա՞» ինչու հենց էդ օրը մտաք, մեկ ամիս առաջ էր՝ ո՞նց տենց պատահականորեն համընկավ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ