Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր գրուպի» գործով արդեն 4 կալանավորված կա

Հուլիս 04,2025 19:15 Share

Քննչական կոմիտեն հաստատել է, որ «Տաշիր գրուպի» հետ կապված փողերի լվացման և զգալի չափերի հարկերից խուսափելու գործով այժմ մեղադրանք է ներկայացվել 4 անձի՝ նրանք կալանավորվել են։

Սակայն նրանց ինքնությունը և զբաղեցրած պաշտոնները մարմինը չի հստակեցրել։

ՔԿ-ի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննության շրջանակում, որը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ու հարկային խախտումների դեպքերին, հուլիսի 2-ին «Տաշիր գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակում իրականացվել են անհետաձգելի քննչական միջոցառումներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել