Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարը ձեռքին՝ ասաց Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ինձ լսող ցանկացած անձ թող ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ՝ ի՞նչ էր անելու»․ Ռուբեն Ռուբինյան

Հուլիս 07,2025 15:02

«Քանի որ նշեցին Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի թեման, քանի որ ես որոշակի մասն եմ ունեցել այդտեղ շատ լավ առիթ է պարզաբանել։ Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին հարյուր հազարավոր մարդկանցով, Դաշնակցությունն էլ միացել էր հեղափոխությանը, հետևաբար որևէ կարիք չկար կեղծ մարդկանց բերել, որ ժողովրդական մասնակցություն ավելացնեինք։ Ինձ մոտեցան մեր թիմակիցները մի մարդու հետ, որի ձեռքին նկար կար, ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ։ Ինձ լսող ցանկացած անձ թող ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ ի՞նչ էր անելու, ասելու էր՝ պասպորտդ ցույց տո՞ւր, ի՞նչ էր ասելու։ Բնականաբար, ասացի՝ շատ լավ, հետո, երբ պարզվեց՝ պապիկը չէ, մենք հրապարակավ ներողություն ենք խնդրել»,-խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Աննա Մկրտչյանի ելույթին։ 

Աննա Մկրտչյանի՝ ՔՊ-ական իշխանությանը իշխանազավթ անվանելու առիթով էլ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Իշխանազավթ, իշխանազավթ, իշխանազավթներին իրենք են, հա՞ քվեարկել ԱԺ-ում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031