Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ իմացել, որ նա Ռոբերտ Աբաջյանի ինքնակոչ պապիկն է»․ Էդուարդ Աղաջանյան

Օգոստոս 10,2021 21:12

«Հարցը շահարկվում է, թե իբր դա արվել է՝ հավելյալ հանրային աջակցություն ստանալու համար։ Մի բան արձանագրենք՝ հեղափոխությունն արդեն տեղի էր ունեցել»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանի հարցին՝ «ներողություն կխնդրե՞ք, որ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին էիք բեմ բարձրացրել 2018թ․-ին»՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նա շարունակեց․ «Ես չեմ իմացել, որ նա, Ռոբերտ Աբաջյանի ինքնակոչ պապիկ ներկայանալով՝ բարձրացել էր հարթակ։ Մենք հավատացել ենք, որ նա եղել է Ռոբերտ Աբաջյանի պապը։ Այդ պահին նա ի հայտ եկավ՝ պնդելով, որ պապիկն է։ Բայց այդ ժամանակ հեղափոխություն արդեն եղել էր, մայիսն էր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031