Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները։
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց․ «Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 59-ը։ Դատախազի միջնորդություններին «կողմ» է քվեարկել 59 և «դեմ» 0 պատգամավոր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ