Marz.news. Նռնաձորցիների եկամտի հիմնական աղբյուրը նռան այգիներն են։ Ոռոգման հարցը թեև լուծել են, սակայն գյուղ տանող գրեթե անանցանելի ճանապարհի պատճառով նռան բերքը չեն կարողանում իրացնել կամ փոխանակել։
Այգիների մշակությամբ հիմնականում մեծահասակներն են զբաղվում։ Երիտասարդների համար գյուղում աշխատատեղեր չկան։
Երեխաները խաղահրապարակ չունեն, մեծահասակները՝ երեկոները բարեկարգ ու կանաչապատ տարածքում անցկացնելու հնարավորություն։
Մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքներն անժամկետ դադարեցվել են։
Կարդացեք նաև
Տիկին Լաուրան, որ նախադպրոցական ուսումնառության տարիքի 5 թոռնիկ ունի, մեզ հետ զրույցում կատակում է՝ մինչև մանկապարտեզը կառուցեն, թոռներս երևի դպրոց կգնան։
Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի 15 բնակավայրերից վերջինն է Նռնաձորը։ Գյուղի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 450 կիլոմետր է։