Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. «Մայր Աթոռում ինչ քննչական կամ հետապնդման գործողություն էլ որ իրականացվի, ՔՊ կուսակցության ղեկավարն իր անօրինական ուղղորդմամբ արդեն իսկ դրանց վրա դնում է ապօրինությունների կնիքը»

Հուլիս 07,2025 22:10

Իրականում, ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները, որոնք բացառիկ են: Այսինքն` վերապահված են միայն այդ մարմիններին, և վարչապետին արգելված է այն, ինչ անում է:

Իրավապահ մարմինները չպետք է թույլ տան, որ պետականությունը քայքայող գործողություններով ՔՊ կուսակցությունն իրենց վերածի իր շահերի պաշտպանության գործիքի:

Գործադիր իշխանության ղեկավարը իրավապահ մարմիններին ուղղված իր անթաքույց քաղաքական հրահանգներով հեղինակազրկում է նրանց՝ նույնիսկ հրապարակայնորեն հրահանգ տալով` ինչ կարող են անել կամ ինչ չեն կարող անել: Դա արվում է կազմակերպված. ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ անմիջապես լծվում են այդ հրահանգի արդարացմանն ու տարածմանը: Քաղաքական իշխանության մոլուցքն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում, որ վարչապետի ստատուսները նրանցից յուրաքանչյուրի ապօրինությունները հաստատելու հաղթաթուղթ են։

Այսպես են ոչնչացվում իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետության մեխանիզմները: Ստացվում է` բոլորը, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի և մեկ կուսակցության:

Մայր Աթոռում ինչ քննչական կամ հետապնդման գործողություն էլ որ իրականացվի, վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարն իր անօրինական ուղղորդմամբ արդեն իսկ դրանց վրա դնում է ապօրինությունների կնիքը։

Սրանք ապացույցներ են, որ երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն:

 

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031