Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում են՝ «փաստաթուղթը հրապարակիր», ինքը հրապարակում է ինչ-որ գաղտնալսումներ, ասում են՝ «հասկացանք, բայց փաստաթուղթն ի՞նչ եղավ», ինքը խոսում է «դոմփելու» մասին. «ՉԻ»

Հուլիս 08,2025 09:30

Որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ այդքանից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պահպանելու է իշխանությունը, այլ Մայր Աթոռն ու Վեհարանն անվանելու է «Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք» (այսինքն՝ իրավական առումով նույնը, ինչ, օրինակ, «Քյաբաբ Գարդեն Հիլլ» խորտկարանը կամ ցանկացած «Լվա ինքդ» կետ), ավելին՝ հայտարարելու է, թե Կաթողիկոսի շնորհիվ այդ տարածքը փակ չէ շնությունների համար։

Խնդիրը Նիկոլ Փաշինյանի պահվածքը չէ։ Նա վախենում է կորցնել իշխանությունը, իսկ ավագ սերունդը խորհրդային «Թանկարժեք տղան» ֆիլմից հիշում է, թե որն է ամենասարսափելի կենդանին։ Խնդիրն այն է, որ մեր հասարակությունն օրեցօր կորցնում է զարմանալու և զայրանալու ունակությունը։ Այդ իմաստով «կարմիր գծերը» կամաց-կամաց ջնջվում են, իսկ եթե «կարմիր գծեր» չկան՝ վերջ, Նիկոլ Փաշինյանն ինչ խելքին փչի՝ կանի։ Կարող է իսլամ ընդունողներին ազատել հարկերից, կարող է օրենքով արգելել քաղաքականությամբ զբաղվելը, կարող է «Կրթվելը նորաձև է»-ի շրջանակներում ինքն իր համար ամսական 150 միլիոն դոլար աշխատավարձ սահմանել, կարող է Վեհարանի շենքում ընտանի կենդանիների ապաստան հիմնել ու Չալոյին նշանակել տնօրեն․․․ Մարդիկ մի քիչ կփնթփնթան, կասեն «էսի լրի՛վ ա ցնդել» ու կշարունակեն զբաղվել իրենց գործերով։

Իսկ ո՞ր պահից սկսվեց խորանալ այս ամենը։ Ըստ երևույթին՝ այն պահից, երբ իրենից պահանջեցին հրապարակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկները (առաջին հերթին՝ 2019 թվականինը) և իր պատասխանը։ Հասկանո՞ւմ եք, մարդն իր տխմար քաղաքականությամբ ահռելի, անպատկերացնելի աղետներ է բերել պետության ու ժողովրդի գլխին, եթե այդ փաստաթղթերն ու իր պատասխանը հրապարակի՝ ակնհայտ է դառնալու, որ ինքն է հիմնական մեղավորը և չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից, ու բնականաբար՝ ամեն ինչ անում է այդ թեմայից շեղելու համար։ Ասում են՝ «փաստաթուղթը հրապարակիր», ինքը հրապարակում է ինչ-որ գաղտնալսումներ, ասում են՝ «հասկացանք, բայց փաստաթուղթն ի՞նչ եղավ», ինքը խոսում է «դոմփելու» մասին, աջուձախ «բոլորին շինելու» մասին, «պետք եղավ՝ ուրիշ բան թափ տալու» մասին, ասում են՝ «մի շեղվիր, փաստաթո՛ւղթը ցույց տուր», ասում է՝ «կարամ Կտրիճին ուրիշ բան ցույց տամ»․․․

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031