ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդությունը։
Արթուր Սարգսյանն իր ելույթից հետո փորձեց դուրս գալ դահլիճից, բայց ՔՊ-ականների հետ վիճաբանություն սկսվեց։ Հովիկ Աղազարյանին՝ շիշ նետելու համար քննադատող Տիգրան Պարսիլյանն ինքն այսօր շիշ նետեց: Շիշ նետեց նաեւ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Սակայն նրա նետած շիշը կպավ մեկ այլ ՔՊ-ական պատգամավորի` Կարեն Համբարձումյանին:
Կարդացեք նաև
«Արթուր Սարգսյանը որոշել էր գնալ ու այն մի քանի ժամը, որը մնացել էր իր ազատությանը, անցկացնել իր ընտանիքի հետ։ Պարզվեց՝ այս մարդիկ որոշել էին հարձակվել խմբով։ Նայեք խնդրում եմ ժողովրդավարության բաստիոնի դեմքը։ Ես հիշեցնեմ, որ այս ամենը նրա համար է, որ Արթուր Սարգսյանն իր ելույթից հետո դուրս եկավ դահլիճից։ Հետեւից Վահե Ղալումյանը վազելով գնաց, որ թիկունքից հարձակվի էդ մարդու վրա»,- ասաց ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա ասաց, որ ՔՊ-ականների օգնականները մտել են դահլիճ, որպեսզի հարձակվեն պատգամավորների վրա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ