Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ

Հուլիս 08,2025 11:32

Ֆասթ բանկի և Fastexի գործակցությամբ հաճախորդների թվային՝ FTN ակտիվները Հայաստանում առաջին անգամ կարող են կիրառվել վարկային գիծ ձեռք բերելու գործընթացում։ Ֆասթ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն FastX-ի միջոցով ստանալ FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ, ընդ որում, վարկային գծի առաջին 30 օրը՝ անտոկոս։

FastX-ից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ֆասթ բանկի մոբայլ հավելված, «վարկեր» բաժնում սեղմել «նոր վարկ» կոճակը, որից հետո Բանկը կառաջարկի վարկային գծի առավելագույն սահմանաչափը։ Գործընթացը կատարվում է րոպեների ընթացքում, իսկ վարկային գծի բոլոր մանրամասները հասանելի են «վարկեր» բաժնի «վարկային գծեր» ենթաբաժնում։

Ֆասթ բանկի ՏՏ նախագծերի կառավարող Նարինե Անդրեասյանն ասել է․ «Ֆասթ բանկում նորարարությունները միշտ եղել են մեր շարժիչ ուժը։ FastX-ը գործարկելիս մենք ձգտել ենք հասկանալ մեր հաճախորդների պահանջները և առաջարկել նրանց առավել արդյունավետ լուծումներ»։ Fastex-ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն էլ ընդգծել է, որ համատեղ ներդրված այս գործիքակազմը վկայում է իրենց գործակցության արդյունավետության և ժամանակի հետ համընթաց քայլելու հետևողական ձգտման մասին։

Հիշեցնենք նաև, որ Ֆասթ բանկն առաջինն է Հայաստանում, որ ապահով և արագ կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների և դրամային միջոցների միջև, որն ինտեգրված է Ֆասթ բանկ-ի ևFastex Exchange-ի հավելվածներում։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031