Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում ամեն ինչն եմ կարոտել՝ օդը, բնությունը, բայց ամենից շատ՝ նորածին երեխայիս գերեզմանը»

Հուլիս 08,2025 11:40

«Մարզ նյուզ». Դավիթ Մարկոսյանի ընտանիքն Արցախից հեռացել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին։ 3 օր է տևել գաղթի ճամփան։ Եղբոր ընկերոջ խորհրդով Արմավիր են եկել, Ջանֆիդայում մի տուն վարձել, որտեղ էլ ապրում են մինչև օրս։

8 շնչից է բաղկացած Դավիթի բազմանդամ ընտանիքը։ 5-ն անչափահաս երեխաներն են։

Չափահաս անդամներն իրենց ուսերին են վերցրել ընտանիքի ֆինանսական բեռը․ ինքը, կինն ու մայրը, եկած օրից աշխատում են՝ օրավարձով, ամսավճարով, ով ինչպես պատահի։

Դավիթն ասում է՝ Արցախում ամեն ինչն է կարոտել՝ էնտեղի օդը, բնությունը, իսկ ամենից շատ անչափահաս երեխայի գերեզմանն է կարոտել, որ քառասուն օրը չբոլորած, մահացել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031