Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանի առանձնատնից առգրավել են մեքենային վերաբերող փաստաթղթեր

Հուլիս 08,2025 11:47

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություն էին սկսել անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տանը:

Լրագրողները նրա ներկայացուցիչ փաստաբան Ալիկ Ալեքսանյանից հետաքրքրվեցին՝ ինչ են իրավապահները հայտնաբերել խուզարկության արդյունքում:

Ի պատասխան` փաստաբանն ասաց՝ պարզ է, որ ոչ մի բան: Լրագրողի դիտարկմանը, թե տնից գլխարկներ են միայն հայտնաբերվել, փաստաբանն արձագանքեց՝ քննչական գործողություններին չի մասնակցել, չի կարող ոչինչ ասել:

Նարեկ Կարապետյանն իր տան խուզարկության ավարտից հետո եկել է ՀԷՑ, որտեղ վաղ առավոտից նույնպես խուզարկություններ են սկսվել:

Կարապետյանի տանն իրականացված քննչական գործողություններին մասնակցած փաստաբան Արմեն Ֆերոյանը իրավապահների գործողությունները բնորոշեց ապօրինի, ասաց. «Էական ոչ մի բան չեն գտել տնից: Տոպրակում մեքենային վերաբերող փաստաթղթեր են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031