Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀԷՑ-ում ու նրա ղեկավարի տանը

Հուլիս 08,2025 09:15 Share

Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում:

Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում նույնպես այս պահին իրավապահները խուզարկություն են իրականացնում։

Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

ՀԷՑ աշխատակիցներն այժմ գրասենյակի մոտ են, նրանց թույլ չեն տալիս մուտք գործել աշխատավայր։

Լուսանկարը՝ Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան էջից

ՀԷՑ գլխավոր գրասենյակում խուզարկություններն իրականացվում են ՔԿ-ում քննվող վարույթների շրջանակներում։

«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- ԶԼՄ-ներին ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել