Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն սրբություն չունեցող պիղծ մարդկանց մի խմբակ է, որոնց մեջ եթե կան նորմալ մարդիկ, էս պղծության պայմաններում իրենք էլ են այլանդակվում»․ Արծվիկ Մինասյան

Հուլիս 08,2025 12:51

«Արթուր Սարգսյանի ուղղությամբ տեղի ունեցավ հարձակում, ինչը բերեց նաեւ ՔՊ-ական արդեն հայտնի ոհմակի լայնամասշտաբ գրոհին դեպի ընդդիմադիրները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ «այս անգամ ակնառու էր ՊՊԾ գնդի այլանդակ վարքագիծը, երբ ոչ միայն չէին միջամտում, այլ նաեւ ընդդիմադիր հատվածին փորձում էին զսպել, որպեսզի ՔՊ-ական մի շարք անբարոյականներ իրենց հայհոյանքները եւ հարվածները փորձեն տեղալ»։ Նա ասաց, որ այսօր արդեն նոր ոճ կիրառվեց՝ ՊՊԾ-ն  թույլատրել էր քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդկանց մուտքը, որոնք նույնպես իրենց այլանդակ վարքագծով էին աչքի ընկնում։

«ՔՊ-ն ոչ միայն ջարդարարների խումբ է պահում, այն գնահատականը, որը կա՝ շնաբարո դուրսպրծուկների գնահատականը, այսօր ամբողջ ծավալով եւ ողջ կերպարով տեղի ունեցավ այստեղ։ Սա պատահական չէ, դուք տեսնում եք՝ ինչ լայնամասշտաբ հարձակում է, ամենաբարոյազուրկ մեթոդով հարձակումներ են տեղի ունենում, այսօր նաեւ գրառմանն եք ծանոթ՝ գրոհելու Մայր Աթոռ, նաեւ ծանոթ եք Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին հրահանգին, նաեւ ծանոթ եք ՀԷՑ-ում իրականացվող այլանդակություններին։ Բոլոր հավանական դիմադրող օջախների վրա լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական, թաթար-մոնղոլական վարքագծին բնորոշ հարձակումներ են տեղի ունենում։

Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ-ն ինչպես պղծել է մեր սրբությունները, պղծում է նաեւ ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ օրենսդիր մարմինը եւ այս պղծման հետ միասին մեր երկիրը, մեր պետականությունը, մեր ժողովրդին տանում են կործանման։ Սրանք այնքան պիղծ են եւ այնքան այլանդակ վարքագիծ են դրսեւորում, որ սրանց մոտ ինչ-որ կարմիր գծեր չկան։ Թուրքի կոշիկ լիզելուց մինչեւ ընտրություններում ժողովրդին պարտադրելով, որ իրենց ձայներ ապահովեն, սրանք բոլոր նպատակները համախառն իրականացնում են։ Ես չեմ էլ բացառում, որ մի նոր ահասարսառու նկարագիր հասարակությանը հրամցնեն, ասենք՝ կեղծ մահափորձ կամ սարքած այլ բաներ։ Սրանք սրբություն չունեցող, պիղծ մարդկանց մի խմբակ է, որոնց մեջ, եթե կան նորմալ մարդիկ, էս պղծության պայմաններում իրենք էլ են այլանդակվում»,- հավելեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այն, ինչը ՔՊ-ն ներկայացնում է որպես ահաբեկչություն, ահաբեկչության հետ կապ չունի։ «Թիվ մեկ ահաբեկիչն իրենք են, ահաբեկչություն թե պետության, թե ժողովրդի նկատմամբ, որն իրենք իրականացնում են արդեն տեւական ժամանակ։ Այսօր եկել է կուլմինացիայի պահը, երբ իրենք փորձում են իրենց ահաբեկչական վարքագիծը փաթեթել դիմացինի վրա»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ընդդիմադիրներն այս պահին նպատակահարմար չեն գտնում մտնել «այս պղծված ամբիոն»՝ նկատի ունենալով ԱԺ ամբիոնը։ Նա ասաց, որ արշավ է կազմակերպվում դեպի Մայր Աթոռ, հետեւաբար ընդդիմադիր պատգամավորներն ավելի լուրջ անելիքներ ունեն, քան «այս մի շարք ստահակների հետ մտնել երկխոսության կամ բանավեճերի մեջ»։ Նա հավելեց, որ իրենց իշխանությունը պահելու համար ՔՊ-ականները պատրաստ են բռնությունների, ցանկացած գործողությունների, միայն թե մնան այդ աթոռներին գամված։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ». Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գաղտնի քվեարկությամբ 59 պատգամավոր քվեարկեց: «Հրապարակը» գրում է. «Ուշագրավ եւ անգամ անհավատալի էր ՀՀԿ-ից ՔՊ-ի շարքերն անցած Շիրակ Թորոսյանի մասնակցությունը: Նա և Արծվիկ Մինասյանը հարևաններ լինելուց բաց՝ի մտերիմներ են, սակայն Փաշինյանից վախն այնքան մեծ է, որ ռիսկ չէր արել «հիվանդանալ» եւ չմասնակցել քվեարկությանը: Ընդդիմադիրները չէին հավատում, որ Թորոսյանը մասնակցել է քվեարկությանը: Մենք կապ հաստատեցինք նրա հետ եւ նա հաստատեց իր մասնակցությունը»:

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031