«Ոչ մեկը Հայաստանի Հանրապետությունում չի կարող հեղաշրջում անել, դա ականջներիդ օղ արեք։ Ու ոչ մեկը չի կարող ՀՀ անդորրը խանգարել, դա նորից ձեր ականջներին օղ արեք եւ ձեր ուղեղով մտածեք»,- ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդության քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ձեր մոտ կաշառքի սանդղակ կար՝ եթե էս փաստաթուղթն էր ստորագրվում, իքս գումար պետք է վճարեիք։ Էդպիսի սանդղակ կար, ու դուք հիմա եկել ըստեղից ասում եք՝ բիզնեսին չեք պաշտպանում։ Անհարմար է, դուք ինձ ասում եք՝ բիզնեսին չեք պաշտպանում։ Ուրեմն դուք արգելված տարածքում շինարարության թույլտվություն եք տալիս, ինձ ասում եք՝ բիզնեսին չեք պաշտպանում։ Տարբեր բիզնեսներ կան, կանչում ասում էին՝ էսքան պիտի տաս»,- ասաց Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա ասաց, որ ՀՀ քաղաքացիները հասկացել են կեղծիքը, սուտը, լուտանքը։ Սուքիասյանը հավելեց, որ այսօր Հայաստանում ինստիտուտները սկսել են աշխատել։
«Հիմա ձեզ ասում եմ, սիրելի քաղաքացիներ, վստահ եղեք՝ ՀՀ-ն զարգանալու է, իրա հարեւանների հետ շատ լավ հարաբերություններ է ունենալու, Հայաստանը դառնալու է կենտրոն տարածաշրջանում, Հայաստանում մարդիկ ուզենալու են ապրել, մարդիկ Հայաստանում իրենց զգալու են ապահով, գործունեություն են ծավալելու, եկամուտներ են ունենալու, եկած գումարները վայելելու են։ Ուրիշ բան չի կարող ստեղ լինել, այսօր օրենքը գործում է։ Հայաստանը տարածաշրջանի լավագույն երկրներից մեկին է լինելու, եթե ոչ՝ ամենալավագույնը»,- հայտարարեց Սուքիասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ