Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, «Կոլցո» գործողությունն իրականացնելու մասին իր հրամանով Գորբաչովը շնորհակալություն էր հայտնել  Մութալիբովին՝ ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ Ադրբեջանում անցկացված հանրաքվեի դրական արդյունքի համար. Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 08,2025 14:37

Համառոտ՝ «Կոլցո» (օղակ) գործողության մասին

34 տարի առաջ՝ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին, Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը:

Նշված գործողությունն Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի խնդրանքով իրականացվել էր ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանով՝ որպես հատուցում Ադրբեջանին, քանզի ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ 1991թ. մարտի 17-ին Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքում Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը «կողմ» էր քվեարկել ԽՍՀՄ-ը պահպանելու մասին հանրաքվեի դրված հարցին:

Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը 2013թ. մարտի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ.

Փաստորեն, ԼՂԻՄ-ի և հարակից շրջանների 24 հայկական գյուղերի բնակիչների տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունն իրականացնելու մասին իր հրամանով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը շնորհակալություն էր հայտնել Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին ԽՍՀՄ-ը պահպանելու վերաբերյալ Ադրբեջանում անցկացված հանրաքվեի դրական արդյունքի համար:

Ստեփան ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ,
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031