Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցավոր խմբի կողմից ատելության արշավ է հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան

Հուլիս 08,2025 15:24

«Այսօր «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անունից ես եւ Արամ Պետրոսյանը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին: Մայիսի 29-ից սկսած՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ փոխկապակցված մի շարք անձինք սկսել են կազմակերպված գրոհ՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ: Դա արտահայտվում է տարաբնույթ գրառումներով, ելույթներով, կոչերով, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածը խախտող մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե իրականում եկեղեցի է եւ կրոնական կազմակերպություն, այլ ընդհուպ մինչեւ ահաբեկչական կենտրոն»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով. «Գոյություն ունի անմեղության կանխավարկած, ոչ մեկի մեղքը չի ապացուցված, եւ չի էլ ապացուցվի երբեւիցե, որովհետեւ ամենայն հավանականությամբ մարդիկ որեւէ մեղք էլ չունեն, բայց այս ամբողջ ընթացքում տեղի է ունենում կենտրոնացված, կազմակերպված, ըստ էության հանցավոր խմբի կողմից, ատելության արշավ:

Մենք փորձել ենք հետեւողականորեն փաստաթղթավորել այն ամենը, ինչ տեղի է ունեցել այս ընթացքում եւ դրան իրավական գնահատական տալ: Մեզ հետ աշխատել են լավագույն իրավաբանները: Առնվազն այս պահի դրությամբ կարող ենք փաստել, որ այն արշավը, որին մենք ականատես ենք լինում, Քր.օր-ի առնվազն 4 հոդվածների հանցակազմին է համապատասխանում՝ ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքների մեջ միջամտություն, երրորդն անձի անձնական ազատության եւ անձի գաղտնիքի խախտում եւ վերջապես պաշտոնական լիազորությունների վերազանցում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Հայաքվեի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031